Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի Instagram-յան էջում նոր հաղորդագրություն է հրապարակվել նրա հիվանդության վերաբերյալ։ Էջում վերահրապարակվել է գրությունն էջից, որը ստեղծվել է ի աջակցություն դերասանուհու։
«Տեղեկատվություն բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն։ Անաստասիան իսկապես բուժման կուրս է անցնում։ Ընդ որում, նա կոմայում չի եղել, երբեք թոքերի արհեստական օդափոխության սարքի միացված չի եղել, չի գտնվել սոպորի, հիշողության կորստի, կաթվածի կամ մկանների ամբողջական ատրոֆիայի վիճակում»,- ասված է հայտարարության մեջ։

Հեղինակները լրատվամիջոցներում դերասանուհու մասին հայտնվող ասեկոսեները մտացածին են անվանել եւ խնդրել նրա հիվանդության մանրամասները հանրային քննարկման առարկա չդարձնել։
Տեղեկություններն այն մասին, որ Անաստասիա Զավորոտնյուկն օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում, լրատվամիջոցներում հայտնվել են օգոստոսին։ Պրոդյուսեր Անդրեյ Ռազինի խոսքով՝ նրա մոտ ուղեղի քաղցկեղի չորրորդ աստիճան է ախտորոշվել։
0Comments