2019 թվականին համաշխարհային վարձակալության դուրս եկած «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմը վարձակալության ընթացքում գրանցած հաջողության ցուցանիշով կարող է գերազանցել անցած 9 տարիների ընթացքում միակ առաջատար «Ավատար» ֆիլմին: Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով The Walt Disney Company-ի հրապարակած տվյալները:
Հաղորդվում է, որ ներկայում ֆիլմի հեղինակները վարձակալության արդյունքում վաստակել են 2.7892 մլրդ դոլար: Նշվում է, որ նախորդ ռեկորդն «Ավատար» ֆիլը սահմանել էր 2.7897 մլրդ դոլարով: այսպիսով՝ «Վրիժառուներ»-ին մնում է միայն 500 հազ դոլարից մի փոքր ավելի վաստակել՝ նախորդ ռեկորդակրին երկրորդ հորիզոնական ուղարկելու համար:
Նշենք, որ «Վրիժառուներ. եզրափակիչ» ֆիլմը նկարահանել են ռեժիսորներ Էնթոնի և Ջո Ռուսոները:
Ֆիլմը համաշխարհային վարձակալության է դուրս եկել ապրիլի 24-ին: Ցուցադրման առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմի վարձակալության արժեքը 1.2 մլրդ դոլար է կազմել:
Հիշեցնենք, որ մինչև «Ավատար»-ի ռեկորդ սահմանելը՝ վարձակալության արդյունքում ամենամեծ եկամուտ ունեցող ֆիլմն է եղել «Տիտանիկ»-ը:
0Comments