Բժիշկներն արգելել են Ջիգարխանյանին՝ մինչև ապաքինումը գնալ թատրոն

Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկար ժամանակ  հիվանդանոցում էր: Նրան տեղափոխել էին Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը 2018թ.վերջին: Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին: Բժիշկներն արգելել  են նրան թատրոն գնալ մինչև ապաքինումը:

Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականին, երբ նախկին կնոջ ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վիճել էր և ամուսնալուծվել: