«Кинотавр» փառատոնի պրոդյուսեր և ստեղծող Մարկ Ռուդինշտեյնը խոսել է հայազգի դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ դերասանն այժմ հիվանդացնում է,
«Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում Մարկ Ռուդինշտեյնը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանին որոշ ժամանակով թողնում են տուն գնալ, հետո վիճակը վատանում է, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, եւ նրան կրկին տեղափոխում են հիվանդանոց։
«Նրան ծանր վիճակի են հասցրել»,- հայտնել է պրոդյուսերը՝ նշելով, որ այս ամենի պատճառը նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ կապված սարսափելի պատմությունն էր։
«Մեղավոր են իրադարձությունները՝ սկսած նրան կաբինետում փակելուց։ Հետո նրան թունավորել են դեղամիջոցներով, որոնք ամբողջ ժամանակ տալիս էր նրան»,- կարծում է Ռուդիշտեյնը։
Հիշեցնենք, որ 2017թ.-ի հոկտոմբերի 10-ին դերասանը հայտնվել էր հիվանդանցում, որից հետո հայտարարել էր, որ պատրաստ է ներել կնոջը, ով իրեն «շատ ցավ է պատճառել»։
Այժմ Վիտալինան երիտասարդ սիրեկան ունի՝ Պրոխոր Շալյապինը:
0Comments