Կարելի՞ է ես պարզապես մերկ լինեմ. Էմմա Սթոուն

«Ֆավորիտուհին» «Արծաթե առյուծ» է նվաճել Վենետիկի կինոփառատոնում

es

Դերասանուհի Էմմա Սթոունը պնդել է, որ մերկ նկարահանվի Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմի տեսարաններից մեկում: Այդ մասին նա պատմել է The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում:

Խոսքն այն էպիզոդի մասին է, որտեղ Սառա Չերչիլը (Ռեյչել Վայս)՝ Աննա թագուհու (Օլիվիա Քոլման) սիրուհին եւ հպատակը, իր սիրեցյալի անկողնում հայտնաբերում է Աբիգեյլ Մաշեմին (Սթոուն): «Ինձ վրա սրբիչ կար: Եվ երբ մենք սկսեցինք նկարահանել, մի քանի փորձից հետո ես ասացի. «Կարելի՞ է ես պարզապես մերկ լինեմ: Այդ դեպքում Սառան կկարողանա ինչ-որ բանի նայել, այլ ոչ թե սրբիչին»,-պատմել է Սթոունը:

e

Նրա խոսքով՝ Վայսը փորձել է նրան հետ պահել դրանից, իսկ Լանտիմոսը հարցրել է՝ նա իրո՞ք ցանկանում է դա անել: «Ֆավորիտուհին» առաջին ֆիլմն է դարձել Սթոունի կարիերայում, որտեղ դերասանուհին մերկ է ներկայացել: Լանտիմոսի կինոնկարը պատմում է Աննա թագուհու կառավարման ժամանակաշրջանում անդրկուլիսային քաղաքական ինտրիգների եւ պալատական ազնվական օրիորդների հետ միապետի հարաբերությունների մասին:

Ժապավենն «Արծաթե առյուծ» է նվաճել Վենետիկի կինոփառատոնում: «Ֆավորիտուհին», Time հանդեսի վարկածով, նաեւ տեղ է գտել 2018 թվականի տասը լավագույն կինոնկարների վարկանիշում:

3