Մեսսին արգենտինական սերիալի աստղ է դարձել

Մանրամասներ

Ֆուտբոլային աշխարհը նվաճելուց հետո Լիոնել Մեսսին ձեռնամուխ եղավ կինոյի միրտը նվաճելուն: Ավելի ճիշտ՝ դեռ միայն սերիալները։

Արգենտինայի հավաքականի ավագը նկարահանվել է «Los Protectores» («Պաշտպանները») արգենտինական կատակերգական դրամատիկ սերիալի երկրորդ սեզոնի առաջին դրվագում։

Սերիալը երեք ֆուտբոլային գործակալների մասին է, ովքեր սնանկացման եզրին են եւ որոշում են միավորել ուժերը, երբ հայտնվում է ֆուտբոլային աստղը։ Մեսսին ներկայացված է հինգ րոպեանոց տեսարանում, որտեղ նա խաղում է ինքն իրեն: Ֆրանսիայի մայրաքաղաքում նրան այցելում են երեք գործակալներ, որոնց մարմնավորում են դերասաններ Անդրես Պարրան, Ադրիան Սուարը և Գուստավո Բերմուդեսը։

Եվրոպական մի քանի ակումբներում հանդես եկող երիտասարդ խաղացողներին աջակցելու նախագծի քննարկման քողի ներքո գործակալները նյարդայնացնում են Մեսսիին, երբ նրանք սկսում են խնդրել «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի լուսանկարները, ինքնագրերն ու տեսանյութերը: