YouTube-ն այլևս չի նկարի սեփական ֆիլմերն ու սերիալները

Մանրամասներ

YouTube  չեղարկել է բարձրորակ կատակերգություններ և դրամաներ նկարահանելու իր բոլոր ծրագրերը, նաև դադարեցրել է թանկարժեք շոուների հայտարարությունները։ life.ru-ն, հղում անելով Bloomberg-ին, գրում է, որ հետաձգված ծրագրերի պրոդյուսերներն այժմ փնտրում են «նոր տուն»։

Google-ի՝ Amazon-ի և Netflix-ի հետ մրցակցությունից հրաժարվելու պատճառը արտադրության բարձր արժեքն է։ Ներկա պահին ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որպեսզի անցնի հզոր խաղացողներին։ Արդյունքում Google-ի ղեկավարությունը եկել է եզրակացության, որ այս իրավիճակում լավագույն ներդրումը  խաղային և երաժշտական ոլորտն է։

Վերլուծաբանների սպասումներով, YouTube Premium նախկինի պես հասանելի կլինի օգտատերերին, բայց  մեծ ուշադրություն կդարձվի երաժշտությանը։