«Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ Հայաստանի Եվրոպական Համալսարանում

Մանրամասներ
աբ երևան

Հայաստանի Եվրոպական Համալսարանում (ՀԵՀ) երեկ՝ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այս մասին Live24.am-ին հայտնում են Հայաստանի եվրոպական համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից։

1

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի հովանու ներքո Հայաստանի եվրոպական համալսարանի և Սելարտ Միջազգային Հետազոտական և կրթական խմբի հետ համատեղ կազմակերպված «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով:

1

Միջազգային գիտաժողովին մասնակցություն ունեցավ 300-ից ավելի մասնակից և ներկայացվեց շուրջ 30 զեկույց մեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Հնդկաստանից և այլն:

1

Գիտաժողովի նպատակն է ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ և հետաքրքրություն ունեցող երևույթներից մեկի՝ արհեստական բանականության
հիմնախնդիրներով զբաղվող գիտական, հետազոտական և կրթական շրջանակների համախմբումն է առանցքային հարցերի շուրջ, արհեստական բանականության զարգացման համատեքստում մարտահրավերների և հնարավորությունների ուսումնասիրությունն ու հետազոտությունն է:

1

Միջազգային գիտաժողովին հրավիրված էին բանախոսներ միջազգային կազմակերպություններից, առաջատար կրթական ու հետազոտական կառույցներից և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ, գիտնականներ և այլ շահագրգիռ անձինք: Մասնավորապես՝ Բարձրագույն կրթության կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի (ԲԿԿԳԵԱ) գլխավոր քարտուղար Ջոն Էդվարդսը (Բելգիա), Միջազգային կրթական և հետազոտական Ալյանսի գլխավոր քարտուղար (ՄԿՀԱ) Կոլոնիա Գյունտերը (Իտալիա), Բոլզանոյի քաղաքապետ Ռենցո Կարամաշկին (Իտալիա), Սելարտ Իսպանիայի եվրոպական համալսարանի ռեկտոր Խուան Ռաֆայել Գարսիա Պերալեսը (Իսպանիա), Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի Մետրոպոլ Առևտրաարդյունաբերական Պալատի «EKLYA» բիզնես դպրոցի և «HYBRIA» բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Սեբաստիեն Արկոսը (Ֆրանսիա), ՀՀ Վարչապետի աշխատակազմի Համագործակցության և բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ Աննա Հանիսյանը (Հայաստան), ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Բնակչության տվյալների մշակման վարչության պետ Վարդան Մաթևոսյանը (Հայաստան) և այլ ներկայացուցիչներ: Միջազգային գիտաժողովին մասնակցություն ունեցավ ՀԵՀ ղեկավարությունը՝ ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ։

Vice-Rectors of the European Universuty of Armenia Arman Grigoryan

Հանդիպմանը պաշտոնական բացման խոսքով հանդես եկան ՀԵՀ պրոռեկտորներ Արման Գրիգորյանը և Գոհար Ավետիսյանը:

1

Միջազգային գիտաժողովի արդյունքում մշակվել են կոնկրետ առաջարկություններ և մոտեցումներ դիտարկվող խնդիրների շուրջ՝ հիմնված ստացված արդյունքներն իրավասու միջազգային և հայաստանյան կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին փոխանցելու համալիր մոտեցումների վրա: Միջազգային գիտաժողովի վերջնական արդյունքները կամփոփվեն միջազգային գիտաժողովի նյութերի հրապարակային տպագրությամբ:

1

-------

International Conference entitled "Artificial Intelligence: Opportunities and Challenges"

was held at EUA

On December 5, 2024, International Conference entitled "Artificial Intelligence: Opportunities and
Challenges" was held at the European University of Armenia organized jointly by the European
University of Armenia and Selart International Research and Educational Group under the auspices of
the International Education and Research Alliance. The International Conference was attended by more
than 300 participants and about 30 reports were presented from more than a dozen countries, including

Armenia, Italy, France, Germany, Ukraine, the USA, Belgium, Spain, Romania, India, etc. The purpose
of the International Conference is to bring together the scientific, research and educational circles
dealing with the problems of artificial intelligence, one of the phenomena of great demand and interest in
the modern world, on key issues, to study and research the challenges and opportunities in the context
of the development of artificial intelligence.
The speakers invited to the International Conference are: representatives of international organizations,
leading European educational and research institutions and the RA Government, field experts,
researchers, scientists and other interested persons. In particular: John Edwards, Secretary General of
European Association for the Applied Sciences in Higher Education (EURASHE) (Belgium), Colonia
Günter, Secretary General at International Education and Research Alliance (IERA) (Italy), Renzo
Caramaschi, Mayor of Bolzano (Italy), Joan Rafael Garcia Perales, Rector of the Selart European
University Spain (Spain), Sebastien Arcos, Director of the "EKLYA" Business School and the "HYBRIA"
Institute of Business and Technologies of Lyon Metropole Chamber of Commerce and Industry (France),
Anna Hanisyan, Chief Specialist at the Cooperation and Reforms Department of RA Prime Minister’s
Office (Armenia), Vardan Matevosyan, Head of Population Data Processing Department of the Migration
and Citizenship Service of the RA Ministry of Internal Affairs (Armenia), and other representatives. The
leadership of the European University of Armenia, led by the Rector of the European University of
Armenia Heghine Bisharyan, participated in the International Conference. The meeting was officially
opened by the Vice-Rectors of the European Universuty of Armenia Arman Grigoryan and Gohar
Avetisyan.
As a result of the International Conference, specific recommendations and approaches to the issues
under consideration were developed, based on comprehensive approaches to transferring the results to
competent international and Armenian organizations and stakeholders. The final results of the
International Conference will be summarized by the public publication of the materials of the
International Conference.
-------------------------------
Հայաստանի եվրոպական համալսարանի մարքեթինգի
և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտ
Marketing & PR Department
of the European University of Armenia

1

1

1

1

1

1

1

1