Հայաստանում տարկետում կստանա զորակոչի ենթակա 133 ուսանող

Մանրամասներ
ՀՀ զինված ուժեր զինվոր

ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայության համար տարկետում կստանան 133 ուսանող, որոնք պետպատվերի շրջանակում հատուկ նշանակության մասնագիտություններ են ուսումնասիրում։ Նման որոշում է կայացվել այսօր կառավարության նիստի ժամանակ։

Բնագիտական առարկաների դիմորդների համար զինծառայությունից տարկետում կսահմանվի

Այդ ուսանողները ֆիզիկայի տարբեր ուղղությունների հետ կապված մասնագիտություններ են ուսանում (թռչող սարքեր, թվային ազդանշանների մշակում և այլն)։ Տարկետում է տրվել նաև մի խումբ ուսանողների, որոնք միջուկային ֆիզիկա են ուսումնասիրելու (Հայկական ԱԷԿ–ում ապագայում աշխատելու համար):

Տարկետումը կպահպանվի մինչև բակալավրիատն ավարտելը (այսինքն մինչև 2028 թվականը)։

Ամեն տարի պետպատվերի շրջանակում նման տարկետում է ստանում ուսանողների որոշակի քանակ։