Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Մանրամասներ
Սլավոնական համալսարան

Տեղեկություններ են տարածվել, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել։

ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը ստուգվում է, տեղում աշխատում են օպերատիվ խմբերը։

Ուսանողներն ու մանկավարժները ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են: Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։