«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»։ Այս մասին շեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞նց է 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է 1950 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պե՞տք է հասկանանք, թե՞ ոչ, այս թեմաների հետ պե՞տք է հարաբերվենք, թե՞ չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե՞ չենք կառավարում, այստեղ են հարցերը, որոնց մասին պետք է խոսել։ Սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։
Մեր պատմությունը պետք է հասկանանք, մեր ինքնությունը պետք է հասկանանք»,–նշել է Փաշինյանը։
0Comments