Հարություն Խաչիկյանն ընտրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան։ Ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։
2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։
Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։
0Comments