Հայաստանում ուսումը շարունակել ցանկացող սփյուռքահայերի ընդունելությունը շարունակվում է

Մանրամասներ
ուսանող

Սփյուռքից հայաստանյան բուհերում սովորելու համար հայտ է ներկայացրել 228 դիմորդ, որոնք հիմնականում դիմել են բակալավրի կրթական աստիճանի համար: Ընդունելությունը շարունակվում է, հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը՝ նշելով, որ ընդունելությունը իրականացվում է ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճանների համար: 

«Այս տարի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 15-ից, իսկ վերջնաժամկետը օգոստոսի 23-ն է: Քննությունները, որոնք սփյուռքի դիմորդների համար  անցկացվում են պարզեցված կարգով, լինելու են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Կրթական հաստատություններում ձևավորվելու են հանձնաժողովներ, որտեղ իրականացնելու են գիտելիքների ստուգում, և, երբ դիմորդը հաղթահարում է դրական շեմը, հրամանագրվում և հնարավորություն է ստանում սովորել Հայաստանում  իր նախընտրելի  թե՛ մասնավոր, թե՛ պետական, թե՛ միջազգային բուհերում»,- նշեց Կարեն Մնացականյանը: 

Խոսելով առհասարակ սփյուռքից դիմորդների քանակից՝ նա ընդգծեց, որ 2023-թվականին ունեցել են 1000 և ավելի սփյուռքահայ դիմորդներ:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։