Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Քրդերի ախորժակը սրվել է․ |
Արդեն Քուրդիստանի քարտեզ են շրջանառում, ուր ոչ միայն ողջ Արևմտյան Հայաստանն է իրենցը, այլև՝ Հայաստանի Հանրապետության կեսից ավելին։
Էսօր էնքան փալաս պետություն ենք, որ ում ոտքերը ցեխոտվում են՝ մեր վրա են սրբում։
Չնայած՝ վաղուց ենք էդպիսին։ 1990-ականների կեսերին, երբ ուսանող էի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի քրդական բաժինը ղեկավարում էր ոմն Խամոյան։
Նմանատիպ քարտեզ էր կախել իր աշխատասենյակում. Այստե՛ղ, Երևանո´ւմ, մեր սրտո´ւմ:
Պատկերացրեք, Ադրբեջանի ԳԱԱ շենքում որևէ մեկը համարձակվի իր աշխատասենյակում կախի ասենք, Թալիշստանի քարտեզ․․․»:
Ազգային արժանապատվությունը միայն խոսքով չպետք է լինի․․․»:
Աղբյուրը` Վահե Լոռենց
0Comments