Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։
Ըստ «24Նյուզ»-ի աղբյուրների` միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Փաշինյանը տեղեկացրել է, որ այս երեք բուհերի միավորման գործընթացը պետք է հնարավորինս շուտ ավարտել, իսկ Բրյուսովի շենքը պետք է ազատված լինի մինչև 2025 թ-ի գարնանը։
Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։
Թեմայի վերաբերյալ աղբյուրը փորձել է պարզաբանումներ ստանալ Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքել է, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
0Comments