ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում նախազգուշացրել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի «անասելի հումանիտար աղետի»:
Բացի այդ, ըստ նրա, Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա հղի է նաև Եգիպտոսի հետ հարաբերություններում լուրջ լարվածությամբ։
«Ես միանում եմ ԵՄ անդամ մի քանի երկրների նախազգուշացմանը, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա կհանգեցնի անասելի հումանիտար աղետի և Եգիպտոսի հետ լուրջ լարվածության:
Պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունների վերսկսումը արյունահեղությունը կանխելու միակ միջոցն է»,- ասել է Բորելը:
Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր Ռաֆահի վրա հարձակում սկսելու իր մտադրության մասին, որտեղ կենտրոնացել են Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների պատճառով տեղահանված պաղեստինցիները:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանի բնակելի շենքերին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:
0Comments