Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցած և, ըստ նախնական արդյունքների, մրցապայքարում 3-րդ տեղը զբաղեցրած Յուլյա Տիմոշենկոն, որը գլխավորում է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը, պարտվելով հանդերձ, սեփական քաղաքական ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն ունի:
Ինչպես նշում է meduza.io կայքը, նրա աջակիցների ձայները կարող են որոշիչ լինել ընտրությունների 2-րդ փուլի ելքի հարցում:
Լրագրող Մուստաֆա Նայեմը քվեարկության օրը հայտնել է, որ Տիմոշենկոյի և նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկի արդյունքում ձայների մեծամասնությունը ստացած Վլադիմիր Զելենսկիի շտաբերի միջև դաշինք կազմելու շուրջ բանակցություններ են ընթանում:
Լրագրողի տվյալներով՝ Զելենսկին Տիմոշենկոյին խոստացել է վարչապետի պաշտոնը, ինչպես նաև կուսակցական ցուցակներով խորհրդարանական ընտրությունների անցկացման երկփուլ համակարգի ընդունում: Նայեմը հատուկ ընդգծել է, որ տվյալ համակարգին անցում կատարելու դեպքում հաղթած կուսակցությունը խորհրդարանում կստանա տեղերի 51%-ն ու կառավարություն կձևավորի:
Աղբյուրը նկատում է, որ, ըստ սոցիոլոգների կանխատեսման, երկրորդ փուլում Զելենսկին վստահ հաղթանակ է տանելու գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Բացի այդ, դժվար է պատկերացնել, որ Տիմոշենկոն կաջակցի գործող ղեկավարին, որի հետ բավական բարդ հարաբերություններ ունի դեռևս Վիկտոր Յուշչենկոյի նախագահության ժամանակահատվածից: Այս ամենը նվազեցնում է Տիմոշենկոյի և Պորոշենկոյի կոալիցիայի շանսերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո պաշտոնապես հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկն այլևս չի կարողանա հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը: Ապրիլի 21-ին երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ:
Ժամը 13:00-ի դրությամբ Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է արձանագրությունների 70,61% տոկոսը: Նախընտրական մրցապայքարի առաջատար Վլադիմիր Զելենսկին մեծացնում է մյուս թեկնածուների և իր ձայների միջև տարբերությունը. նա արդեն ունի ընտրողների քվեների 30,46 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 16,18 տոկոս: Նրան ոչ մեծ տարբերությամբ հետևում է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ 13,15 տոկոս:
Տիմոշենկոն կարող է նորից Ուկրաինայի վարչապետի պաշտոնը զբաղեցնել
Աղբյուրը նկատում է, որ, ըստ սոցիոլոգների կանխատեսման, երկրորդ փուլում Զելենսկին վստահ հաղթանակ է տանելու գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ
0Comments