Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Պեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հանդիպման մասին։ Հաղորդվել է, որ զրուցակիցները իսլամական երկրներին կոչ են արել Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ կոնսենսուսի հասնել։
0Comments