Երեք մարդ է տուժել Բաքվի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից: Միջադեպի պատճառներն ու հանգամանքները չեն նշվում։
Ոստիկանության աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը, դեպքի վայր են ուղարկվել շտապ օգնության խմբեր:
0Comments