Հայտնի է, թե ինչ են քննարկելու BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները

Մանրամասներ
բրիքս

Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է  Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը: Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները, BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում, մանրամասնել է նա։

«Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, ԲՐԻԿՍ պետությունների դերի բարձրացմանը, միջբանկային կոոպերացիայի զարգացմանը, ազգային արժույթներով փոխհաշվարկների ընդլայնմանը», - հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով՝ մեկ այլ կարևոր թեմա է BRICS-ի գործընկեր պետությունների նոր կատեգորիայի ստեղծումը։