ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում ասել է, որ ոչ Իսրայելի կառավարությունը, ոչ «ՀԱՄԱՍ» շարժումը շահագրգռված չեն Գազայի հատվածում հրադադարի հաստատմամբ։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ համար ակնհայտ է, որ երկու կողմն էլ շահագրգռված չէ հրադադարով, և սա ողբերգություն է, քանի որ սա պատերազմ է, որը պետք է ավարտվի», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Ո՛չ Իսրայելի կառավարությունը, ո՛չ «ՀԱՄԱՍ»-ը իրականում հրադադար չեն ուզում»,- հավելել է նա։
0Comments