Ուկրաինայի մի շարք մարզերում օդային տագնապ է հայտարարվել, Կիևում պայթյուններ են որոտացել

Մանրամասներ
Ուկրաինա Կիև

Կիևում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ РБК-Ուկրաինա գործակալությանը հղումով։

«Կիևում մի շարք պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի է հայտարարվել մայրաքաղաք Կիևում, Կիևի մարզում, Սումիի մարզում, Պոլտավայի մարզում, Չեռնիգովի մարզում և Չերկասիի մարզում։