ՄԱԿ-ի դիմաց ցույց անելով մեզ ծաղրի առարկա մի դարձրեք․ Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի

Մանրամասներ
ստեփան դանիելյան

Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել. ՄԱԿ-ի առջև ցույց կարող են անել այն ազգագրական ու ցեղային խմբերը, որոնք պետականություն չունեն ու ստիպված են նման եղանակով իրենց խնդիրները բարձրացնել: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա մասնավորապես, նշել է. «ՄԱԿ-ում ներկայացված ազգերը, որոնք ունեն պետականություն, համապատասխան ներկայացուցիչներն են պարտավոր խնդիրներ բարձրացնել, ինչի համար կա ՄԱԿ-ի կանոնակարգ և համապատասխան կոմիտեներ:

Սակայն, եթե հանրության զգալի հատվածը կարծում է, որ կառավարությունը միջազգային կառույցներում իր պարտավորությունները չի կատարում, ապա.

  1. կամ նման ցույցերը կառավարության շենքերի առջև են անցկացնում, հստակ ձևակերպված պահանջներով,
  2. կամ հայտնի, և անհայտ եղանակներով պայքարում են իշխանություն դառնալու համար, և այդ պահանջներն արդեն ինքնուրույն իրականացնելու համար:

Հ.Գ. Խնդրանք, արդեն մահացող «միջազգային հանրության» առջև մեզ ծաղրի առարկա մի դարձրեք:

Հ.Գ. Մեկն էլ լինի ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի իրավունքները պաշտպանի»։