Արդարադատության միջազգային դատարանը մերժել է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները։ Դատարանը նշեց, որ Բաքվի փաստարկները համոզիչ չեն, իսկ ՀՀ-ն ջանքեր է գործադրել խնդրի լուծման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը պետք է հրապարակեր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։
Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
0Comments