Տեսականորեն, իհարկե, կարելի է հասնել խաղաղության, բայց այն ֆորմատով, որով այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ամենամեծ սխալներից մեկն այն է, որ դու Ադրբեջանի հետ բանակցում ես առանց միջնորդների և ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն կամ պետությունների միավորում չի լինելու: Ընդհանրապես, որևէ փաստաթուղթ չի զսպել որևէ պատերազմ: Պատերազմն իրականում զսպելու համար պետք են բանակցություններ, ստորագրված փաստաթղթեր ու պետք են երաշխավորներ, հատկապես, որ այսօր հավասար պայմաններում չենք: Ամենալավ երաշխավորն այն է, երբ դու ունես ուժեղ բանակ ու այնպիսի հնարավորությւոններ, որոնք արդեն իսկ մի զգալի մասով երաշխավորում են խաղաղությունը: Շատ դեպքերում պատերազմներն ինչո՞ւ չեն սկսում, որովհետև նաև պատերազմը սկսողի համար հետևանքները կարող են լինել ծանր: Կայուն խաղաղության համար ես որևէ գործոններ չեմ տեսնում, ի սկզբանե այս ֆորմատով պետք չէր բանկացել ու բանակցային գործընթացը պետք չէր հասցնել այս կետին: Մի թուղթ է բերելու, թմբկահարելու է, թե խաղաղություն եմ բերել, ու կապ չունի թե ինչ բովանդակություն է ունենալու այդ թուղթը, ժողովուրդն այն չի էլ կարդալու, քանի որ վերնագրերով ենք ապրում, տեղեկատվական դաշտն է այդպիսին: Նիկոլ Փաշինյանը սա փայլուն հասկանում է, դա իր մասնագիտությունն է, իր մասնագիտությւոնը դիվանագիտությունը չէ, խաղաղությունը չէ, պատերազմը չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտին՝ Քոչարյանն ասաց.
«Դա խաչմերուկ էլ չէ, այն ինչ-որ նկարել է, դա տուպիկ է, ամեն խաչմերուկում, այո տուպիկ է լինում, ինքը նկարել է տուպիկը, բայց հանրությանը վաճառում է, որպես խաչմերուկ: Երբ դու այդ ժեշտից կտրած պատկերը ցույց ես տալիս, դա մի հարց է, բայց երբ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցույց ես տալիս մարդկանց, որոնք բան են հասկանում, նրանց մոտ հարց է առաջանաում՝ սա մեզ հիմարի տե՞ղ է դնում, ընկալումը սա է: Եթե սա քարոզչություն է, կարող եմ հասկանալ, բայց եթե դու լուրջ երկրների հետ բանակցություններում ինչ-որ նկարներ ես բերում, դա անլուրջ է և այդ մարդկանց նկատմամբ՝ անհարգալից մոտեցում»:
0Comments