Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանին. խոսնակ

Մանրամասներ
լևոն տեր-պետրոսյան

ՀՀ առաջին նախահահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահը Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»:

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն հայտարարել էր. «Դուք ասում եք առաջնային մանդատ չունեիք, ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, և այդ մանդատից ես հրաժարվել եմ, որովհետև Լեոն Տեր-Պետրոսյանն էր ինձ խնդրել, որ ես գամ Հայաստան վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար։

Ես առաջնային մանդատից հրաժարվել եմ, եկել Հայաստան և շատ հստակ պայմանավորություններ են եղել, թե մենք ինչպես ենք աշխատում։ Ես այն ժամանակ շատ պարզ ասել եմ, որ ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները լավ էր, վատ չէ, բայց ես ասեցի՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել, և ես գալիս եմ այստեղ այս նպատակի համար: Դու չնեղանաս, եթե ես քեզ որպես շեֆ չեմ ընդունելու, ես ընդունելու եմ գործնական հարաբերություններ»։