Ե´վ Քոչարյանի, և´ Սարգսյանի համակիրներն ունեն մեկ նպատակ` հեռացնել այսօրվա իշխանություններին․ ՀՀԿ Խորհրդի անդամ

Մանրամասներ
հհկ

ՀՀԿ Խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանական լրատվամիջոցները Ռ.Քոչարյանի ամբողջ ասուլիսից վերցրել են մի քանի կտոր, կոնտեքստից կտրել ու տարածում են: Էդ կտորներից մեկն այն է, որ 2-րդ նախագահն ասում է, թե իր աջակիցների որոշ հատված չի ընդունում Սերժ Սարգսյանին, ինչպես նաև՝ հակառակը: Էնպես են տարածում, որ ծիծաղելի է պարզապես: Իբրև թե ցանկանում են 3-րդ Նախագահի թիմակիցներին ասել՝ հլը տեսեք՝ ինչ ա ասում, բա մի բան ասեք, մի բան հակադարձեք:

Նախ, ճիշտ ա ասում, որ իր համակիրների մեջ կան որոշ մարդիկ, ովքեր չեն ընդունում Սերժ Սարգսյանին, ո´չ էլ Սերժ Սարգսյանի որոշ համակիրներ են ընդունում Ռոբերտ Քոչարյանին: Ու դա յուրաքանյուր մարդու մոտ նման վերաբերմունք գոյութնուն ունի` յուրաքանչյուրս հենց մեր շրջապատում կամ շփման «կռուգում» մեկին ընդունում ենք, իսկ մյուսին` ոչ, ինչպես նաև մեր նկատմամբ է այդպես: Չես կարող բոլորի համար լավը լինել:

«Հայկական ժամանակ»-ի (հանձինս Հակոբյան Աննայի) և մյուս իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցների աշխատակիցներ, մի բան հաշվի առեք, որ և´ Քոչարյանի, և´ Սարգսյանի համակիրների որոշ հատված` մեկը մյուսին չընդունելով նույնիսկ, ունեն մեկ նպատակ` հեռացնել այսօրվա իշխանություններին, նրանց ովքեր ձեզ սնուցում ու կերակրում են:

Ու էդ համակիրների որոշ հատվածը բազմիցս ապացուցել է, որ միասին և´ փողոց կարող են փակել, և´ ակցիա անել, և´ պայքարել, ինչպես Երևանի փողոցներում, այնպես էլ 2020թ. պատերազմի ժամանակ թշնամու դեմ, ի տարբերություն ձեր համակիրների, ովքեր նույնիսկ պատերազմի ժամանակ էին սոցհարթակներում մեջքից հարվածում:
Էնպես, որ խորհուրդ կտամ էդ աստիճանի տգետ ու Հռոմի պապից իբրև թե ավելի կաթոլիկ չփորձել լինել: Շնորհակալություն)»։