Կիևում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ РБК-Ուկրաինա գործակալությանը հղումով։
«Կիևում մի շարք պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի է հայտարարվել մայրաքաղաք Կիևում, Կիևի մարզում, Սումիի մարզում, Պոլտավայի մարզում, Չեռնիգովի մարզում և Չերկասիի մարզում։
0Comments