Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի վրա Իսրայելի հարձակմանը, որը հանգեցրեց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվանը։
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային իրավունքի համաձայն իրեն վերապահում է ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ վճռականորեն արձագանքելու այս ահաբեկչական և հանցավոր գործողություններին, երբ դա անհրաժեշտ և տեղին կհամարի», - ասել է նա։
0Comments