ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը:
«Արդեն Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու առաջին օրը՝ հունվարի 20-ին, կարող է ստորագրվել հրամանագիր, ըստ որի՝ 15 հազար մարդ ստիպված կլինի լքել բանակը՝ առողջական նկատառումներով ծառայությանը պիտանի չլինելու պատճառով»։
Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ զինված ուժերի գրեթե բոլոր ճյուղերը կադրերի պակաս են զգում, ասվում է հրապարակման մեջ։ Աշխատանքից ազատվածների թվում, ըստ The Times-ի, կլինեն բարձրաստիճան սպաներ։շ
78-ամյա Թրամփը կարծիքով, որոշ բարձրաստիճան սպաներ հաճախ ավելի շատ հետաքրքրված են «հավասարությամբ և ներառականությամբ», քան մարտական պլանավորումով:
0Comments