Բայդենը ներկա կլինի Թրամփի երդմնակալության արարողությանը

Մանրամասներ
ամն

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը եւ նրա տիկին Ջիլ Բայդենը ներկա կլինեն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը հունվարի 20-ին։

«Նախագահը խոստացել է, որ ներկա կլինի երդմնակալությանը անկախ այն բանից, թե ով կհաղթի ընտրություններում, եւ նա ու առաջին տիկինը կկատարեն այդ խոստումը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը ճեպազրույցում, նախագահի ինքնաթիռում, Նյու Յորք մեկնելիս։ Նա ավելացրել է, որ Բայդենը երդմնակալությանը մասնակցությունը դիտարկում է որպես դեմոկրատական արժեքներին հավատարմության ցուցադրում, ինչպես նաեւ ընդգծել է, որ գործող վարչակազմը կշարունակի աջակցել լիազորությունների արդյունավետ հանձնմանը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հավաստիացրել էր, որ Բայդենը կմասնակցի իր հաջորդի երդմնակալությանը անկախ այն բանից, թե ով կհաղթի նախագահի ըտրություններում։