«Էսկալացիան կուժեղանա, Ուկրաինայում զինադադար չի լինի». Հայկ Այվազյան

Մանրամասներ
ուկրաինա

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Թրամփի նախընտրական շտաբի խոսնակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և Ուկրաինայում հակամարտության սրման վտանգի մասին նրա նախազգուշացումը արևմտյան երկրներին.

«Ամերիկյան ժողովուրդը վերընտրեց նախագահ Թրամփին, քանի որ կարծում է, որ նա կարող է ուժի միջոցով վերականգնել համաշխարհային խաղաղությունը։ Երբ նա վերադառնա Սպիտակ տուն, նա կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ հենց դա անելու համար»։

Սա նշանակում է, որ Թրամփը փորձելու է ուժով ստիպել Ռուսաստանին գնալ զիջումների և մնալ ԱՄՆ-ի ենթակայության տակ։

Դա չի կարող տեղի ունենալ, Վլադիմիր Պուտինը երբեք չի համաձայնի դրան։ Նշանակում է, որ էսկալացիան կուժեղանա, Ուկրաինայում զինադադար կամ հակամարտության սառեցում չի լինի։

Հաղթանակը Ռուսաստանինն է լինելու»։