Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային. նախարար

Մանրամասներ
Սվետլանա Գրինչուկ

Ուկրաինայում 1000 օրվա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է մոտ 71 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Սվետլանա Գրինչուկը, փոխանցում է Украинская правда-ն։

Նշվում է, որ գնդակոծությունների և անտառային հրդեհների արդյունքում մթնոլորտ է արտանետվել լրացուցիչ 180 մլն տոննա ածխաթթու գազ։

Նախարարի խոսքով՝ պատերազմական գործողությունների և անտառային հրդեհների պատճառով ուկրաինական անտառների կողմից ջերմոցային գազերի կլանման ներուժը նվազել է 1,7 մլն տոննայով։

Ընդհանուր առմամբ, պատերազմի պատճառով արդեն ոչնչացվել է 3 մլն հա անտառ։ Իսկ պայթուցիկ առարկաներով աղտոտված Ուկրաինայի տարածքը կազմում է 139 հազար քառ. կմ, դա երկու անգամ գերազանցում է Ադրբեջանի տարածքը։

Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինան ակտիվորեն աշխատում է վերականգնման վրա՝ չսպասելով պատերազմի ավարտին։

«Անտառային հրդեհների պատճառով անտառային կորուստները փոխհատուցելու համար ուկրաինացիները 555 միլիոն ծառ են տնկել ավելի քան 75000 հեկտար տարածքում։ Իսկ գործընկերների օգնությամբ արդեն ականներից մաքրվել է 35000 քմ. կմ հող»,- հավելեց Գրինչուկը։