Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը շարունակում է կտրուկ մեծանալ, գրում է CNN-ը՝ ընդգծելով, որ աշխարհի ամենահարուստը մարդու կարողությունը հասել է ռեկորդային 347,8 մլրդ դոլարի:
Այս ցուցանիշը գերազանցում է Մասկի՝ 2021-ի նոյեմբերին սահմանած ռեկորդը. այն ժամանակ Tesla-ի գործադիր տնօրեն, X-ի սեփականատեր Մասկը 2021-ին դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել էր 340 մլրդ դոլարը:
Մասկին պատկանող Tesla ընկերության արժեթղթերի գինը Թրամփի հաղթանակից հետո բարձրացել են, ինչը նպաստել է Մասկի կարողության մեծացմանը: Նոյեմբերի 5-ից հետո նրա կարողությունը մեծացել է 83 մլրդ դոլարով, հաշվարկել է Bloomberg Billionaires Index-ը:
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Մանրամասներ
![իլոն մՄասկ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-11/%D5%84%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A8%20%D5%A3%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D5%BD%D5%A5%D6%83%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%BC%D5%A5%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%A8.%20%D5%B6%D6%80%D5%A1%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC%20%D5%A7%20347%2C8%20%D5%B4%D5%AC%D6%80%D5%A4%20%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB.jpg?itok=XGdqjcso)
0Comments