«Մանդատ» ՀԿ-ն ներկայացնում է 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:
Դիտարկման առանցքում եղել է կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովի նոր լիազորությունների, օրենսդրական և վերահսկողական գործառույթների իրացման արդյունավետությունը:
Ամփոփվել են 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի գործունեության ընդհանուր միտումներն ու ցուցանիշները, ներկայացվել են տվյալներ ԱԺ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների, ակտիվության մասին:
Անդրադարձ է կատարվել ԱԺ վերահսկողական գործառույթին. վերլուծվել են պետական մարմինների հաշվետվությունների, զեկույցների, հաղորդումների ներկայացման և քննարկումների պրակտիկան, խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ձևավորման, խորհրդարանական լսումների կազմակերպման իրավակարգավորման առանձնահատկությունները:
Հակիրճ ամփոփվել են նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ԱԺ պատգամավորների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի հիմնական տվյալները:
Նշենք, որ այս խորհրդարանում կա ընդամենը 2 դոլարային միլիոնատեր՝ ԲՀԿ-ականներ Գագիկ Ծառուկյանը և Դավիթ Մանուկյանը։
0Comments