Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գաղտնի հարցումը Կոնգրեսին Ուկրաինային եւ Պենտագոնին եւս 24 մլրդ դոլար հատկացնելու մասին։
«Դա նորմալ չէ»,- գրել է Մասկը X սոցցանցում՝ մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի հարցապնդման մասին հրապարակումը։
Հիշեցնենք, որ Politico-ի լրագրողներն իմացել էին, որ Բայդենը, չազդարարելով այդ մասին, օրենսդիրներին խնդրել է ավելացնել ֆինանսական օգնությունը Կիեւին։ Կոնգրեսին ուղղված հարցապնդումը կարող է դիտարկվել այս տարվա դեկտեմբերին։
Նշվել է, որ Կիեւին հատկացնելու նպատակով խնդրվող ռազմական օգնությունը ձեւակերպված է որպես ավելի վաղ նախատեսված ծախսերի լրացում ԱՄՆ այլ կարիքների համար։
0Comments