Իսրայելը համաձայնել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագրին։ Այս մասին հաղորդել է իսրայելական Channel 12-ը։

Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ հրադադարի պայմանները ներկայացնում է կաբինետի հաստատմանը։

Նա նշել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի պայմանները, ապա Իսրայելը հարված կհասցնի։