Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ չի պատրաստվում մահանալ։
«Բոլոր ուղղություններով հանձնարարականներ եմ տվել։ Եվ Աստված չանի, այնտեղ ինչ-որ բան չարվի։
Միացե՛ք ու սկսե՛ք աշխատել։ Այլապես, տղերք, ես ոչ ոքի չեմ ափսոսա:
Իսկ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես պատրաստվում եմ մահանալ, հանգստացե՛ք: Հանգստացե՛ք»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը առողջապահական համակարգի զարգացմանը նվիրված խորհրդակցությանը, գրել է Белта-ն։
0Comments