Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

Մանրամասներ
իրան

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Արտաքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից ընդունված բանաձևը և այն անվանելով «քաղաքական դրդապատճառներ ունեցող, անիրատեսական և հակաարդյունավետ քայլ»։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմիններն ավելի վաղ տարբեր մակարդակներում հայտարարել են, որ (Իրանի դեմ) ցանկացած հակամիջոցի ընդունումը և ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի օգտագործումը ոչ լեգիտիմ քաղաքական նպատակներ առաջ տանելու համար կբախվի Իրանի պատասխանին: Իրանի հնարավոր պատասխանի բնույթն ավելի վաղ ներկայացվել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի ուշադրությանը…. Դրա հիման վրա Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ գործարկել զգալի քանակությամբ նոր առաջադեմ տարբեր տեսակի ցենտրիֆուգներ»,- ասվում է հայտարարության մեջ։