Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերի արձակումը բավարար չէ. նա պետք է մահապատժի դատապարտվի. այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ասել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «Բասիջ» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում:
«Թշնամին չի հաղթել Գազայում և Լիբանանում: Այն, ինչ սիոնիստական ռեժիմն արել է Գազայում և Լիբանանում, հաղթանակ չէ, դա ռազմական հանցագործություն է: Մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ: Հիմարները չպետք է մտածեն, որ հաղթել են, քանի որ ռմբակոծել են տներ, հիվանդանոցներ և հավաքատեղիներ։ Ոչ ոք սրանք հաղթանակ չի համարում: Սիոնիստների արածը ռազմական հանցագործություն է: Նրանք ձերբակալության օրդեր են տվել, սա բավարար չէ. Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի», – ասել է Խամենեին ։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր է տվել՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետ։
0Comments