Լարսը փակվեց նաև մարդատարների համար

Մանրամասներ
Լարս

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր բեռնատարների համար՝ եղանակային պայմանների պատճառով։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ անցակետը փակվել է նաև մարդատար ավտոմեքենաների համար։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։