«Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Մանրամասներ
քպ

Շարունակելով կառավարություն-եկեղեցի հարաբերությունների թեման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եկեղեցին պետք է լինի թափանցիկ․ «Մենք ունենք օրենսդրություն, ասում ենք՝ երբ մի բան վաճառում ես, պետք է տաս ՀԴՄ կտրոն։ Եթե վաճառում ես մոմ, ինչի՞ պիտի չտաս ՀԴՄ կտրոն։

Ասում են՝ եկեղեցին ուզում եք հարկե՞լ, ասում ենք՝ ուզում ենք ՀՀ-ում հարկային օրենսդրությունը գործի, բայց պարտավորվում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, ամբողջը կվերադարձնենք եկեղեցուն, զրո կոպեկ կմնա բյուջեում։

Եթե պարզվի լրացուցիչ ֆինանսավորում էլ է պետք, կմտածենք նաև դրա մասին։ Հիմա, ի՞նչն ենք սխալ ասում»,- նշել է վարչապետը։