ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար՝ Խալեդ Մեշալը, քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարի մահից հետո դարձել է շարժման ղեկավար, այս մասին հայտնում է լիբանանյան LBCI հեռուստաալիքը։
Նշվում է, որ Խալեդ Մեշալը ստանձնելով շարժման ղեկավարի պաշտոնը այժմ պատասխանատու է պատանդների ազատ արձակման բանակցություններում ներգրավված առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) պաշտոնապես հայտարարեց, որ Սինվարը, որը համարվում էր Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին աննախադեպ հարձակման գլխավոր պատվիրատուն և կազմակերպիչը, սպանվել է Գազայի հատվածում իսրայելական զինվորականների կողմից։
0Comments