Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականության մասին։ Այս հայտարարությունը նա արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ռազմական անվտանգության հարցերով հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Հարավային օպերատիվ ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ուկրաինայի զինված ուժերի և սահմանապահ ծառայության կազմավորումները շարունակում են կատարելագործել սահմանի պահպանության համակարգը և էշելոնային պաշտպանության տարրերը։ Բելառուսի Հանրապետության պետական սահմանի երկայնքով բոլոր հատվածներում նկատվում է Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի և Անվտանգության ծառայության ստորաբաժանումների ակտիվ գործունեություն»,- ասել է Բելառուսի ՊՆ ղեկավարը։
0Comments