Իտալիայում ժայթքել է Սիցիլիայից դեպի հյուսիս գտնվող Ստրոմբոլի փոքրիկ կղզու համանուն գործող հրաբուխը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, գրում է ANSA գործակալությունը:
Հաղորդվում է, որ զոհվածը զբոսաշրջիկ է, նա ժայթքման պահին արշավ էր իրականացնում դեպքի լեռան գագաթը: Նրա քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ:
Դեպքի ականատեսները պատմել են, որ սկզբում հզոր պայթյուն է լսվել, ապա ծխի հաստ սյուն է արտանետվել, և հրաբխից «քարերի անձրև» է տեղացել:
Խառնարանից արտանետված լավան կղզու որոշ շրջաններում հրդեհներ է առաջացրել: Որոշ զբոսաշրջիկներ խուճապահար Տիրենեյան ծովն են նետվել:
Ներկա պահին կղզում հրշեջները փորձում են մարել հրդեհները: Առափնյա անվտանգության ծառայությունը պատրաստ է տարհանել բոլոր նրանց, ովքեր կցանկանան լքել կղզին:
0Comments