Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել ապրիլի 5-ին: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին «Թվիթեր»-ում հրապարակած տեսաուղերձով հայտնել է կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը:
Իր տեսաուղերձում նա շեշտել է, որ հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:
Ավելի վաղ լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքում հայտնաբերվել է 16 մարդու դի: Ուկրաինայի իշխանություններն այդ մարդկանց սպանության համար մեղադրում են ռուս զինվորականներին:
ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածի մասին տարածվող տեսանյութը կեղծ է:
0Comments