33 միլիարդ դոլար. Բայդենը ռեկորդային օգնություն է առաջարկել Ուկրաինայի համար

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հարցում է արել 33 միլիարդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։

20,4 միլիարդ դոլար նախատեսվում է Ուկրաինային անվտանգության և ռազմական օգնության, ինչպես նաև եվրոպական անվտանգության ամրապնդման համար: 8,5 միլիարդ դոլար կուղղվի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելուն, 3 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնությանը։

Խոսքը լրացուցիչ հրետանու, հակատանկային և զենիթային սպառազինությունների փոխանցման, կիբերանվտանգության բարելավման, հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի, ականազերծման համակարգերի մասին է։

Ակնկալվում է, որ Բայդենի խնդրանքը լայն աջակցություն կստանա հանրապետականների և դեմոկրատների շրջանում։

Բացի այդ, Կոնգրեսին առաջարկվել է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, որպեսզի ԱՄՆ-ի համար ավելի հեշտ լինի բռնագրավել պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխների ակտիվները հօգուտ Ուկրաինայի: Բայդենի առաջարկով Կոնգրեսը կներկայացնի նոր հոդված՝ ակտիվներ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի կառավարության հետ ուղղակիորեն կոռուպցիոն սխեմաներով։