Համացանցում ակտիվորեն քննարկվում է արքայազն Չարլզի եւ Կամիլա Պարկեր-Բոուլզի արտամուսնական կապից որդու ծնունդը, ով լույս աշխարհ է եկել, երբ վերջինս դեռ ամուսնացած է եղել արքայադուստր Դիանայի հետ:
2018թ.-ին բրիտանական թագավորական ընտանիքի կենսագիր Սալի Բեդել Սմիթը հրապարակել է սկանդալային «Արքայազն Չարլզ. անհավանական կյանքի կրքերն ու պարադոքները» գիրքը, որում պատմել է արքայազն Չարլզի եւ նրա կանանց հարաբերությունների մասին ամբողջ ճշմարտությունը։ Բրիտանական թագի ժառանգորդն ի սկզբանե ցանկացել է ամուսնանալ Կամիլայի հետ, սակայն այդ տարիներին արքայազնի հարսանցուն պետք է կույս լիներ (ինչով չէր կարող հպարտանալ Կամիլա Պարկեր-Բոուլզը): Այդ տարիներին Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը պնդել են Դիանայի հետ ամուսնությունը, ով սկանդալային պատմություններում չէր հայտնվել:
Սակայն արքայադուստր Դիանայի մահից տարիներ անց՝ 2005թ.-ին արքայազն Չարզլը եւ Կամիլա Պարկեր-Բոուլզն, այնուամենայնիվ, օրինականացրին իրենց հարաբերությունները:
Այժմ մանրամասներ են հայտնի դարձել նրանց հարաբերությունների մասին։ Ոմն Սայմոն Դեյն ավստրալական New Idea ամսագրին հայտնել է, որ ինքը Կամիլայի եւ Չարլզի՝ արտամուսնական կապից ծնված երեխան է։ Ըստ նրա՝ Կամիլան իրեն լույս աշխարհ է բերել, երբ Չարլզը դեռ ամուսնացած էր Դիանայի հետ:
Զույգը, որը դաստիարակել է Սայմոնին, աշխատել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մոտ, ով տղամարու խոսքով, իմացել է ամենի մասին:
Թագավորական ընտանիքն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունները:
0Comments