Շաբաթ վաղ առավոտյան ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրենք ծախսերի մասին՝ հերթական անգամ կանխելով կառավարության շաթդաունը, տեղեկացրել է Reuters-ը։
Ավելի վաղ փաթեթը անցել էր հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատ՝ երկկուսակցական աջակցությամբ:
Գիշերվա քվեարկությունն ավարտել էր լարված շաբաթը, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա միլիարդատեր դաշնակից Իլոն Մասկը ձախողեցին ժ երկկուսակցական նախնական համաձայնագիրը՝ թողնելով Կոնգրեսը իրարանցման մեջ:
0Comments