Սպիտակ տանը կարծում են, որ կողմերը մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքմանը

Մանրամասներ
ամն

ԱՄՆ պաշտոնյաների համոզմամբ՝ կողմերը մոտ են Գազայում հրադադարի հաստատմանը, երեքշաբթի Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք հավատում ենք, և իսրայելցիները ասել են դա, որ ավելի ենք մոտենում, և, անկասկած, հավատում ենք դրան, բայց միաժամանակ  զգուշավոր ենք մեր լավատեսության մեջ:

Ավելի վաղ էլ ենք հայտնվել նման իրավիճակում, երբ չի հաջողվել հաղթահարել վերջնագիծը»,-նշել է նա: